Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում հունիսի 16-ին մեկնարկել և ընթանում է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ նահանգային մակարդակով սկսվել է Թաիլանդի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների երկրորդ փուլը 23,6 հազար թեկնածուների մասնակցությամբ։ 

Երկրի սահմանադրության համաձայն՝ 250 տեղանոց Սենատը պետք է հնգամյա ժամկետով փոխարինվի 200 սենատորով: Նոր Սենատը կազմված կլինի 20 սոցիալական և մասնագիտական ​​խմբերից:

Մինչ քվեարկության մեկնարկը՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 09:00-ն, տեղի է ունեցել երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների գրանցումը։ Նրանք, ովքեր չեն հասցրել ժամանակին ավարտել այս ընթացակարգը, զրկվել են ընտրություններին մասնակցելու  իրավունքից։ 

Այսօրվա քվեարկության արդյունքներով, որն անցկացվում է Թաիլանդի 77 նահանգներում, սենատորների մանդատների համար պայքարում կմնա 3080 մասնակից։

Ընտրական գործընթացը բաղկացած է երեք փուլից և հիմնված է համապատասխան խմբում միմյանց օգտին քվեարկելու սկզբունքի վրա։ Յուրաքանչյուր խմբից ամենաշատ ձայներ ստացած 10 թեկնածուները կդառնան սենատոր։ Շարքային ընտրողները չեն մասնակցում ընտրություններին. քվեարկության առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 9-ին շրջանների մակարդակով՝ ավելի քան 46 հազար թեկնածուների մասնակցությամբ։ Եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 26-ին հանրապետական ​​մակարդակով, իսկ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 2-ին։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ