Իրավունք

Ռոստովի մարզում ոչնչացվել են քննչական մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցրած հանցագործները

1 րոպեի ընթերցում

Ռոստովի մարզում ոչնչացվել են քննչական մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցրած հանցագործները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանում պատանդներ պահած հանցագործները  հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են, իսկ  պատանդ պահված աշխատակիցներն ազատ են արձակվել և չեն տուժել։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ տեղեկացնում են ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից:

Ավելի վաղ՝  կառույցը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Ռոստովի մարզում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրինության թիվ 1 քննչական մեկուսարանում արտակարգ դեպքի կապակցությամբ Դաշնային քրեակատարողական ծառայության կենտրոնական գրասենյակի մի խումբ աշխատակիցներ անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ տեղում ստուգումներ իրականացնելու  համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում