ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքները:  Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, և որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության  բարձրացմանը:  

ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաև ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին և պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:

Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարևորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:

Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով:  

 

Հայերեն

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը