Հայաստանն իր գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չի հանել և չի հանելու. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն իր գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չի հանել և չի հանելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ադրբեջանի կողմից իր գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չի հանել և չի հանելու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցային սեղանին հարց դրվա՞ծ է, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Փաշինյանն ասաց. «Մենք Հայաստանի 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու։ Հիմա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով: Եվ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը:  

«Թե որտեղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ համատեղ որոշումով կշարունակենք սահմանազատման գործընթացը»,–ասաց վարչապետը:

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում