Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով համատեղ հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունը արտահայտում է երկու կառավարությունների՝ հարաբերությունները խորացնելու քաղաքական կամքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե  Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը բովանդակություն ունի՞, թե՞ ավելի շատ բարոյական աջակցության տիրույթում է։   

«Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մեկ հարթության մեջ չէ։ Չի կարելի շեշտը դնել մի ուղղության կամ մի թեմայի վրա։ Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը՝ խորացնելու հարաբերությունները, դա ամենակարևորն է։ Հիմա այդ քաղաքական կամքը կոնկրետ որոշումներով, գործողություններով, գործառույթներով պետք է արտահայտվի»,- ասաց Փաշինյանը։  

Հայերեն العربية Français ქართული Русский