Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և այն կարելի է բերել վերջնական տեսքի և ստորագրել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին։

«Բրյուսելի, Պրահայի, Սոչիի պայմանավորվածություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,-ավելացրեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում