Միջազգային

ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան տարածքային խնդիր կամ վեճ չունի ո՛չ Շվեդիայի, ո՛չ էլ Ֆինլանդիայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է ռուսական RBK-ին տված հարցազրույցում։

«Մենք տարածքային խնդիրներ կամ հարցեր չունենք ո′չ Ֆինլանդիայի, ո′չ էլ Շվեդիայի հետ։ Եվ մենք չունենք լարվածության կետ, չունենք առճակատման պատճառներ այս երկրների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում