Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ՝ Իսրայել Կացի հետ՝ վերջինիս հետ քննարկելով Գազայի հատվածի հակամարտությունը, պատանդների, այդ թվում՝ ռուսների ազատ արձակումը և երկկողմ հարաբերությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությանն՝ Արևմտյան ափում լարվածության աճի լույսի ներքո իսրայելա-լիբանանյան սահմանային գոտում ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Գազայի հատվածում պահվող ռուս քաղաքացիների ազատ արձակման հարցին՝ հաստատելով բոլոր պատանդներին փրկելու համար ակտիվ ջանքերը շարունակելու կարևորությունը։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք ընթացիկ հարցեր։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ