Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, հայտարարեց, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն չի գնացել Ուկրաինա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ ընդգծելով, որ չի մեկնաբանում Մարիա Զախարովային։

«Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ արդեն գործելաոճ դարձած աբսուրդներ ու ստեր չի մեկնաբանում։

«Նա ուղղակի սուտ է խոսում»,- ասաց Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի ենթադրություններին։

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ կփոխանցի Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը:

«Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Հայերեն English Français Русский

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կարևորել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների շարունակականությունը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի անունից տարածվող կեղծ գովազդի մասին

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

Արթիկի և Հառիճի դպրոցների հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով

Գյումրիում մեկնարկել  է եռօրյա «Դալան ֆեստ» ռոք փառատոնը

Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

Քրեական ոստիկանները 318 գրամ մեթամֆետամին են առգրավել․ 2 անձ կալանավորվել է