Միջազգային

Պենտագոնը պլանավորում է արհեստական բանականություն օգտագործել ռազմական արբանյակների հայտնաբերման համար

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը պլանավորում է արհեստական բանականություն օգտագործել ռազմական արբանյակների հայտնաբերման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության Defense Advanced Research Projects Agency (DARPA) հետազոտությունների վարչությունը պայմանագիր է կնքել Slingshot Aerospace-ի հետ, որի մասնագետները պնդում են, որ մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է հայտնաբերել ռազմական արբանյակները Երկրի ուղեծրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության տեղեկատվության և ԱԲ-ի հարցերով տնօրեն Դիլան Քեսլերիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ համակարգը, որը ստացել է Agatha անվանումը, կարող է արբանյակների շարժման հետագծի վերլուծության հիման վրա դրանցից առանձնացնել ռազմական նպատակներով, այդ թվում՝ հետախուզություն իրականացնելու համար օգտագործվողները:

Քեսլերը հավելել է, որ Պենտագոնը մտահոգված է ՌԴ-ի և ՉԺՀ-ի արբանյակային խմբավորումների ավելացմամբ, քանի որ դրանց մեջ մտնող արբանյակներից մի քանիսը կարող են ռազմական սարքավորումներ կրել: Ընդ որում, դրանց հայտնաբերման համար արհեստական բանականության էլ ավելի կատարելագործված մոդելներ են անհրաժեշտ, նշել է ամերիկացի մասնագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում