Հարավային Կորեան պաշտոնապես կասեցրել է միջկորեական ռազմական համաձայնագրի գործողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կառավարությունը հունիսի 4-ին հավանություն է տվել այն առաջարկին, որով կոչ է արվում ամբողջությամբ կասեցնել 2018 թ. միջկորեական ռազմական համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Առաջարկը հավանության է արժանացել նախարարների կաբինետի նիստում․ նիստից մեկ օր առաջ՝ հունիսի 3-ին, Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել կասեցնել Համապարփակ ռազմական համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից աղբով լի փուչիկների արձակման:

Առաջարկությունն ուղարկվել է նախագահ Յուն Սոկ Յոլին, որը ստորագրել է այն։

Նշվում է, որ համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցումը Սեուլին թույլ կտա ԿԺԴՀ-ի հետ սահմանի մերձակայքում վերսկսել զորավարժությունները, հետախուզական թռիչքները, ինչպես նաև` բարձրախոսներով քարոզչական հեռարձակումները Հյուսիսային Կորեայի համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Հարավային Կորեայի կառավարությունը մասամբ կասեցրել էր համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան Փհենյանի կողմից ռազմական հետախուզական արբանյակի հաջող արձակման։

Սա Սեուլին թույլ է տվել վերականգնել հետախուզական գործողությունները երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գծի շրջանում, որը նաև հայտնի է որպես ապառազմականացված գոտի (DMZ):

Հյուսիսային Կորեան մայիսի 28-ից աղբով բեռնված ավելի քան 1000 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա՝ հայտարարելով, որ դա ձեռնարկվում է՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկներով փուչիկների ուղարկման։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ