Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է կասեցնել ԿԺԴՀ-ի հետ ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված 2018 թվականի համաձայնագիրը՝ մինչև Փհենյանի հետ փոխադարձ վստահության վերականգնումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ այս քայլը ձեռնարկվել է՝ ի պատասխան Փհենյանի կողմից Հարավային Կորեա աղբով փուչիկների ուղարկման։

Ըստ հրապարակման՝ Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդը նիստի ընթացքում գնահատել է Հյուսիսային Կորեայի վերջին գործողությունները և որոշել է միջկորեական համաձայնագիրը կասեցնելու միջնորդություն ներկայացնել հունիսի 4-ին նախատեսված կառավարության նիստին։

Հյուսիսային Կորեան մայիսի 28-ից աղբով բեռնված ավելի քան 1000 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա՝ հայտարարելով, որ դա ձեռնարկվում է՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկներով փուչիկների ուղարկման։

2018 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված միջկորեական համաձայնագիրը նախատեսում է ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում բուֆերային գոտիների ստեղծում, որտեղ արգելված են զորավարժությունները։ 2023 թվականի նոյեմբերին Փհենյանը հայտարարել է համաձայնագրի կատարումից լիովին հրաժարվելու մասին այն բանից հետո, երբ Սեուլը դադարեցրել է դրա որոշ դրույթների կատարումը՝ ի պատասխան հետախուզական արբանյակի արձակման:

Հայերեն Русский

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը Իսրայելի հարվածները Սիրիայի կայունության գլխավոր սպառնալիքներից մեկն է անվանել

Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում

Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ