Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել շիաների «Հեզբոլլահ» կազմավորման օբյեկտներին Լիբանանի հարավում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի արձակման կայանքներին և ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավի Նաքուրայի, Մարուն էլ Ռասի և Խիամի շրջաններում», - ասված է Telegram-ում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լարվածությունը պահպանվում է Իսրայելի հյուսիսային սահմանին։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Այս ընթացքում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի մարտիկների և իսրայելցի զինվորականների միջև պարբերաբար փոխադարձ հարվածներ են տեղի ունենում։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում