Քաղաքականություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելեցին Ալավերդի քաղաք, որն ամենաշատ վնասներն է կրել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դիվանագետներին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրանց Ալավերդիում դիմավորեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

HM2_9121.JPG (1.72 MB)

Գնել Սանոսյանը դիվանագետներին հանգամանորեն ներկայացրեց աղետի գոտում առկա իրավիճակը։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ մեծ վնաս է հասցրել տարերային աղետը Լոռու և Տավուշի մարզերին։

ՀՀ ՏԿԵ նախարարը հանգամանորեն ներկայացրեց նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք ուղղված են աղետի հետևանքների վերացմանը։

Դիվանագետների պատվիրակության կազմում էին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն, դիվանագիտական այլ ներկայացուցչությունների անդամներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում