Հասարակական

Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ շրջայց է կատարել Տավուշի և մարզերում ջրհեղեղի հետևանքով աղետի գոտի հայտարարված տարբեր բնակավայրերում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գնել Սանոսյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ շրջայց ենք կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում, դիտարկել վնասները»,- գրել է Սանոսյանը։

Սանոսյանը շրջայցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է աղետի գոտու տարբեր հատվածներում իրականացվող վերականգնողական աշխատանքները։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում