Գազայում ռազմական գործողությունները կշարունակվեն ևս առնվազն 7 ամիս. Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն ևս առնվազն 7 ամիս։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News-ը։

Հանեգբին հայտնել է, որ իսրայելական ուժերն արդեն վերահսկողության տակ են վերցրել Ֆիլադելֆիական միջանցքը՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանին գտնվող բուֆերային գոտին։

«Գազայի ներսում Իսրայելի պաշտպանության բանակն այժմ վերահսկում է Ֆիլադելֆիայի միջանցքի 75 %-ը։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ԻՊԲ-ն ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնի այն։ Եգիպտացիների հետ միասին մենք պետք է ապահովենք, որ զենքերի մաքսանենգությունը կանխվի», - ասել է նա իսրայելական Kan հանրային հեռարձակող ընկերությանը։

Նա հավելել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կշարունակվեն առնվազն 2024 թվականի ընթացքում։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող