Միջազգային

Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Շվեդիայի փոխվարչապետ Էբբա Բուշը։

Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Շվեդիան Ուկրաինային աջակցում է արդեն տասնվեցերորդ և ամենախոշոր օգնության փաթեթով:

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի տվյալներով` Ստոկհոլմը Կիևին կփոխանցի ASC 890 հեռահար ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ՝ ուժեղացնելու հակաօդային պաշտպանությունը, միջին հեռահարության «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռներ, Pbv 302 զրահափոխադրիչներ, հրետանային զինամթերք։

Մայիսին ավելի վաղ Շվեդիայի կառավարությունը հաղորդել էր էներգամատակարարումն ապահովելու համար Ուկրաինային 56,5 միլիոն եվրո հատկացնելու, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական կարիքների համար 75 միլիարդ կրոնի չափով (6,5 միլիարդ եվրո) եռամյա օգնության շրջանակային փաթեթ տրամադրելու մասին։ Միջոցները հավասարաչափ կբաշխվեն գալիք երեք տարիների համար։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվել է, որ ռազմական աջակցությունը կարող է ներառել Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհատույց փոխանցում, դրամական միջոցների փոխանցում և ռազմական սարքավորումներ գնելու համար ֆինանսական աջակցության տրամադրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում