ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումների ֆինանսավորման հետ կապված դժվարությունները հաղթահարելու ուղիները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
«Մեր օգնությունը հիմա, ռազմաճակատի այս կրիտիկական պահին ավելի կարևոր է, որովհետև կարող է փոխել իրավիճակը։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու դժվարությունները», - ասել է Բորելը: