Միջազգային

Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 8000 մարդ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի երեք շրջաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն իր Telegram ալիքում։

Նախօրյակին Սինեգուբովը հայտնել էր, որ ավելի քան 7000 մարդ է տարհանվել Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններից։

«Ներկայում տեղացի 2202 բնակիչ տարհանվել է Չուգուևի, 3533-ը՝ Խարկովի, 79-ը՝ Բոգոդուխովի շրջաններից, և 2177 մարդ տարհանվել է կամավորների կողմից: Ընդամենը տարհանվել է 7991 մարդ», - գրել է Սինեգուբովը։

Խարկովի և Բոգոդուխովի շրջանները Բելգորոդի հատվածում սահմանակից են Ռուսաստանին։ Մայիսի 10-ին Խարկովի մարզի Վոլչանսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Թամազ Գամբարաշվիլին հայտնել էր Վոլչանսկի և հարևան բնակավայրերի բնակիչների տարհանում սկսելու մասին։

Ավելի վաղ Խարկովի մարզի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած հատվածի վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչովը հայտարարել էր, որ տարածաշրջանում մարտեր են ընթանում շփման գծի մի քանի հատվածներում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։

ՌԴ զինված ուժերը վերահսկում են Խարկովի մարզի մի մասը, որը հարում է Ռուսաստանի Բելգորոդի մարզին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում