Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադի օդանավակայանում մայիսի 7-ին հանդիսավոր պայմաններում դիմավորել է պետական այցով երկիր ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Սի Ծինփինի գլխավորած չինական պատվիրակության հանդիսավոր ընդունելությունը նախատեսված է մայիսի 8-ին Բելգրադում։

Վուչիչը հայտարարել է, որ Չինաստանի իր գործընկերոջ այցը Սերբիա մեծ պատիվ է սերբերի համար, իսկ խաղաղության տեսլականը, որի համար պայքարում է Չինաստանի առաջնորդը, ոգեշնչում է բալկանյան հանրապետությանը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի ղեկավարի այցը Սերբիա կլինի առաջինն ութ տարվա ընթացքում և կարևոր ուղենիշ կլինի չին-սերբական հարաբերությունների բարելավման և թարմացման գործում։

Ակնկալվում է, որ Սի Ծինփինը և Ալեքսանդր Վուչիչը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային իրադրությունը, չին-սերբական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, ինչպես նաև կնշեն երկկողմ կապերի զարգացման ուղեգիծը։

«Չինաստանի հարաբերությունները Սերբիայի հետ դիմացել են միջազգային բարդ իրադրությամբ պայմանավորված փորձությանը: Դրանք դարձել են միջպետական հարաբերությունների օրինակ, - մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը ՉԺՀ ղեկավարի խոսքը: - Վստահ եմ, որ իմ ներկայիս այցը կբերի բեղմնավոր արդյունքներ և թույլ կտա մեզ չին-սերբական հարաբերությունների զարգացման նոր գլուխ գրել»:

Չինաստանի նախագահը նախատեսում է այցելել նաև Բելգրադում Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվածների հուշահամալիր:

Սերբիա այցից առաջ Սի Ծինփինը երկօրյա պետական այցով Ֆրանսիայում էր, այնուհետև նա կմեկնի Հունգարիա։

Հայերեն 中文

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը