Միջազգային

ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ որևէ երկիր փորձի ազդել, թե իր ժողովուրդն ում կընտրի խորհրդարանում կամ նախագահականում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը Sky News-ին։

«Մենք ընտրում ենք մեր խորհրդարանը։ Մենք ընտրում ենք մեր նախագահին։ Մենք քվեարկում ենք նախագահի օգտին կամ չենք ուզում քվեարկել նախագահի օգտին, և պնդում ենք, որ իրավունք ունենք դա անել այնպես, ինչպես ուզում ենք։ Եվ մենք չենք ցանկանում, որ որևէ երկիր միջամտի մեր ընտրությանը և մեր նախասիրություններին»,- ասել է Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում