Տարածաշրջանային

Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

1 րոպեի ընթերցում

Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մի քանի հասցեներում գրանցվել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։

«Բոլոր շրջաններում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքներ են տարվում վնասի վերացման ուղղությամբ», - հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։

Թբիլիսիում ամբողջ գիշեր անդադար անձրև է տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ից մայրաքաղաքում եղանակը կպարզվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում