Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Այն սկսվել է Կրեմլի Մեծ պալատում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ արարողությանը հրավիրված են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, կառավարության անդամներ և այլ հյուրեր։

Արարողությանը հրավիրված են նաև այլ պետությունների դեսպաններ. որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, արդեն հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները չեն գալու երդմնակալությանը։ Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցեն ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հունգարիայից և Սլովակիայից։

Արարողության ընթացքում նախագահը գնում է Անդրեևյան սրահ և երդում տալիս՝ ձեռքը դնելով Ռուսաստանի Սահմանադրության վրա։ Դրանից հետո նախագահին հանձնվում է նախագահական կրծքանշան և դրոշակ։ Երդմնակալությունից հետո կատարվում է նախագահական գնդի հրետանային ողջույնի արարողություն և շքերթ։

Երբ նախագահը ստանձնում է պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տալիս։ Նախօրեին՝ մայիսի 6-ին, Վլադիմիր Պուտինը հանդիպել էր կառավարության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։

Վերջին 25 տարիների ընթացքում սա Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունն է։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։ Պուտինը նախկինում Ռուսաստանի նախագահ է ընտրվել 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ