ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Իզզաթ ալ Ռաշիքը հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի հրադադարի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կատարը և Եգիպտոսը փորձում են հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի, սակայն համաձայնության հասնելու հույսերը նվազել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը մայիսի 5-ին կրկնեց իր պահանջը՝ պատանդների ազատման դիմաց վերջ դնել պատերազմին, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացառեց նման հնարավորությունը, հավելում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ Ռաֆահում գտնվող պաղեստինցիները սկսել են տարհանվել, մի մասը՝ մեքենաներով, մյուսները՝ սայլերով, ոմանք էլ՝ ոտքով։ Նրանցից շատերն արդեն իսկ առնվազն մեկ անգամ տեղահանվել էին 7 ամիս տևող հակամարտության ընթացքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելի բանակը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևելքում գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ է տվել՝ հայտնելով, որ շուտով ռազմական գործողություն է սկսելու «տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ»։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհվել է ավելի քան 34 600 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 77 000-ը։

Հայերեն

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ