Միջազգային

Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համացանցում հայտնվել են բունդեսվերի գաղտնի խորհրդակցությունների տեսաձայնագրությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական Express-ը։

Նշվում է, որ ազատ հասանելիության տիրույթում են գերմանական բանակի հազարավոր գաղտնի հանդիպումների մանրամասներ, որոնց հնարավոր է ծանոթանալ առանց որևէ սահմանափակման։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անվտանգության բացերը վերացվել են միայն մայիսի 3-ի երեկոյան։ Մինչ այդ, գաղտնի (որոշ դեպքերում՝ գերգաղտնի) հանդիպումների հղումները մի քանի ամիս շարունակ եղել են հանրային տիրույթում։

Սա Գերմանիայի զինված ուժերից գաղտնի տեղեկատվության արտահոսքի առաջին դեպքը չէ։ Մարտի 1-ին «Россия сегодня»-ի տրամադրության տակ էր հայտնվել Ղրիմի կամրջին հարվածելու հնարավորության մասին գերմանացի բարձրաստիճան զինվորականների քննարկման ձայնագրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում