Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը «Պալմա»-ն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Բենֆիկա»-ն ու «Պալմա»-ն: «Բենֆիկա»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Լուսիո Զունիորը: «Պալմա»-ից մի քանի րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Գոլը խփեց Գորդիլոն: «Բենֆիկա»-ն խաղակեսի միջնամասում կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Զաքարեն:

Երկրորդ կեսի մեկնարկում «Բենֆիկա»-ն խփեց նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Լուսիո Զունիորը: «Պալմա»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը խաղավարտից 6 րոպե առաջ: Գոլը խփեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Լուան Մյուլլերը: «Պալմա»-ին կարողացավ հիմնական ժամանակում ևս մեկ գնդակ խփել (4:4): Գորդիլոն դարձավ դուբլի հեղինակ: Խաղը տեղափոխվել լրացուցիչ ժամանակ: Սակայն ամեն ինչ որոշվեց հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ առավել դիպուկ էին «Պալմա»-ի ֆուտբոլիստները`3:4:

Մայիսի 3-ին ժամը` 21:00-ին կկայանա «Բարսա»- «Սպորտինգ» խաղերը:

Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝ 20:00:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել