Գավառում կայացավ Արտուշ Բոշյանի «Անվարագույր թատրոն» գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը, Գավառի մշակույթի տան հետ համագործակցությամբ կազմակերպեց երիտասարդ ստեղծագործող Արտուշ Բոշյանի «Անվարագույր թատրոն» գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սա հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը լույս է տեսել Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հովանավորությամբ։

Շնորհանդեսի հյուրերն էին գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, գրասերներ։

Շնորհանդեսը համատեղվեց Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման հետ։ Հյուրերին Գավառի մշակույթի տան մուտքի մոտ դիմավորեցին Գավառի պետական երաժշտական քոլեջի և Կարմիրգյուղի արվեստի դպրոցի սաները՝ գեղեցիկ երաժշտական կատարումներով։

Արտուշ Բոշյանի բանաստեղծություններն ընթերցեցին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սուսաննա Սարգսյանը, Արմինե Հակոբյանը, Մուշեղ Սիմոնյանը։ Պոեզիան ուղեկցվեց « Golden dance» պարային համույթի (գեղ. ղեկավար Աիդա Աղոյան) նրբագեղ կատարումներով։

Հեղինակի ստեղծագործությունների մասին իրնեց տպավորություններով կիսվեցին գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի վարիչ Տիգրան Նիկողոսյանը։

Միջոցառումն ամփոփվեց 44-օրյա պատերազմի մասնակից, Գավառ քաղաքի բնակիչ Թամարա Միքայելյանին Արտուշ Բոշյանի ձոնած ստեղծագործության ընթերցմամբ և պարային հուզիչ բեմդրությամբ։

Արտուշ Բոշյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց իր ստեղծագործությունների մասին հնչեցրած կարծիքների, կազմակերպված շնորհանդեսի համար։

«Մեր հիմնական նպատակներից մեկը երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելն ու ոգևորելն է, ինչը և հաճախակի կյանքի ենք կոչում նման շնորհանդեսների կամ այլ միջոցառումների տեսքով։ Արտուշ Բոշյանը մեկն է մեր քաղաքի այն երիտասարդ ստեղծագործողներից, ով բանաստեղծությունը դարձրել է իր համար հավատամք ու առաջին լուրջ քայլերն է անում գրական ասպարեզում։ Հավատացած եմ, որ առաջիկայում նա ընթերցողի սեղանին կդնի նոր գրքեր»,-նշեց Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ