Եվրոպա

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում, եթե ԱՄՆ-ի նախագահը հայտարարի Եվրամիության ապրանքների մաքսատուրքերի սահմանման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին Օլաֆ Շոլցը հայտնել է RedaktionsNetzwerk Deutschland -ին տված հարցազրույցում:

«Ես շեշտը դնում եմ համագործակցության, այլ ոչ թե առճակատման վրա,  բայց եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, նման քայլեր ձեռնարկի, ապա Եվրահանձնաժողովը կկարողանա արձագանքել մի քանի ժամվա ընթացքում»,-նշել է Շոլցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում