Միացյալ Նահանգներ

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղներ ու այլ օգտակար հանածոներ մատակարարելու ցանկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զելենսկին այս մասին խոսել է Reuters-ի հետ հարցազրույցում:

Թրամփն օրեր առաջ հայտարարել էր՝ ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ և այլ օգտակար հանածոներ՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու դիմաց:

«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք միայն կողմ ենք դրան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք պետք է տրվեն իր դաշնակիցներից՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս: 

Ուկրաինան անցյալ տարվա աշնանն էր հանդես եկել կարևոր օգտակար հանածոները դաշնակիցների ներդրումների համար բացելու գաղափարով՝ ներկայացնելով իր «հաղթանակի ծրագիրը»:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների 20 տոկոսից քիչ մասը, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրերի մոտ կեսը ռուսական վերահսկողության տակ են: 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում