ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել
1 րոպեի ընթերցում
![AP Photo](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/08/zXzGiVR9wh3rdJpu68VaECalgh0D9BsvhfiMEgWB.webp)
Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Իսրայել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ազատ արձակված քաղաքացիներ Օր Լևին, Օհադ Բեն Ամին և Էլի Շարաբին Իսրայելի պաշտպանության և Ընդհանուր ծառայության ուժերի ուղեկցությամբ վերջերս հատել են Իսրայել պետության սահմանը և այժմ շարժվում են Գազայի հատվածի մոտ գտնվող նախնական ընդունման կետ, որտեղ կհանդիպեն իրենց ընտանիքների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օհադ Բեն Ամին, Էլի Շարաբին և Օր Լևին պատանդ էին վերցվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Ավելի վաղ նշվել էր, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում տեղի կունենա իսրայելցի պատանդների հինգերորդ փոխանակումը պաղեստինցի գերիների հետ:
Երեք պատանդի դիմաց Իսրայելը բանտից կազատի 183 պաղեստինցի բանտարկյալի։