Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են, որ փոխադարձ համագործակցության և անվտանգության մասին երկկողմ պայմանագրի համաձայն պատրաստ են համատեղ ապահովել Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների անվտանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը՝ ընդգծելով, որ այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ:

«Առաջնորդները վերահաստատել են, որ պայմանագրի 5-րդ հոդվածը վերաբերում է Սենկակու կղզիներին»,-նշված է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս հոդվածը նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրը դաշնակցի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա համարում է սպառնալիք իր ազգային անվտանգության համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում