Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջոյ Բայդենն այլևս չի ստանա գաղտնի տեղեկատվություն և կզրկվի այդ հնարավորությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է իր՝ Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։
«Կարիք չկա, որ Ջո Բայդենը շարունակի գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալ։ Հետևաբար, մենք անմիջապես չեղարկում ենք Ջո Բայդենի անվտանգության թույլտվությունները և դադարեցնում նրա ամենօրյա հետախուզական ճեպազրույցները»,-նշել է Թրամփը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Ջո Բայդենն այս նախադեպը ստեղծել է 2021 թվականին, երբ նա հանձնարարել է հետախուզական համայնքին դադարեցնել Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մուտք ունենալ Ազգային անվտանգության վերաբերյալ տվյալներ՝ նախկին նախագահներին տրամադրված քաղաքավարությամբ:
«Հուրի (խմբ․ ԱՄՆ նախկին խորհրդական) հաշվետվությունը ցույց է տվել, որ Բայդենը տառապում է «վատ հիշողությամբ» և, նույնիսկ իր «լավագույն տարիքում», չի կարող վստահվել հասանելիություն զգայուն տեղեկատվությանը»,-իր գրառման մեջ նշել է Թրամփն՝ ընդգծելով, որ ինքը միշտ կպաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։