Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 8-ի առավոտյան:
Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան: