Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տուժածներից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։