«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար». ծրագիրը երեխաների համար բացահայտում է եվրոպական մշակույթն ու գրականությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին: Ծրագիրն իրականացվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից:

Գրադարանից տեղեկացնում են, որ մանկապատանեկան գրական ճամբարի երկրորդ օրը ինտերակտիվ հեքիաթապատման միջոցով Աչաջուրի գրադարանի ընթերցողները ծանոթացել են անգլիական գրականության նմուշներին: Երեխաները միասին ընթերցել են մանկագիր Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո երեխաները հանդես են եկել վերլուծությամբ, իսկ վերջում ներկայացրել են հեքիաթի ավարտի իրենց տարբերակը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցների հետ հանդիպում-քննարկման ընթացքում երեխաներին ներկայացվել են նաև Եվրոպական միության և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) վերաբերյալ տեղեկություններ: Խոսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվելու առաքելության մասին: Քննարկումն ամփոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ցանկում ընդգրկված Հայաստանի մշակութային ժառանգության արժեքների ներկայացմամբ: Ստացած գիտելիքներն ամրապնդվել են տվյալ նյութերի շուրջ անցկացված վիկտորինայով:

Աչաջուրում շարունակվել է նաև երեխաների համար անցկացվող նկարչության վարպետության դասընթացը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը երեխաներին ծանոթացրել է նկարչական խառը տեխնիկայի հմտություններին: Նրա համակարգմամբ երեխաները շարունակել են գույներ հաղորդել նախորդ օրը մեկնարկած աշխատանքներին: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի դիմանկարների իրենց տարբերակում և հայկական մանրանկարչության զարդանախշերի պատկերման ընթացքում երեխաները կիրառել են խառը տեխնիկա՝ ջրաներկ, մատիտ ու ֆլոմաստեր` առավել հարստացնելով և ավարտուն դարձնելով աշխատանքները:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:

Հայերեն

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ