Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 36 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Գրառման համաձայն՝ անվտանգության և հետախուզության գլխավոր տնօրինության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ՝ նահանգային ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են իրականացվել 4 նահանգներում՝ Ստամբուլում, Էսքիշեհիրում, Իզմիրում և Կայսերիում;

Ձերբակալվածներից 15-ը կասկածվում է Ստամբուլում X սոցիալական ցանցի հաշվի միջոցով ֆինանսական գործունեություն իրականացնող անձի և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ:

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Կայսերիում ձերբակալվել է 5 ️կասկածյալ, որոնք դեղորայք ու նյութեր են մատակարարել ԻՊ-ի վիրավորներին։

Իզմիրում և Էսքիշեհիրում էլ ձերբակալվել են ԻՊ-ի կազմում գործունեության մեջ կասկածվող 16 անձ:

Գործողությունների արդյունքում՝ առգրավվել են պնևմատիկ որսորդական հրացաններ, չլիցենզավորված ատրճանակներ, մեծ քանակությամբ արտարժույթ և թուրքական լիրա, բազմաթիվ թվային նյութեր:

Հայերեն Русский

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում