1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրը եզրափակվեց «Նոա»-ԲԿՄԱ խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Թիմի միակ և հաղթական գնդակը հեղինակեց Պաբլոն`32-րդ րոպեին: ԲԿՄԱ-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն կրկին Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է 65 միավորով: 63 միավոր ունի «Փյունիկ»-ը, իսկ «Արարատ-Արմենիա»-ն` 61 միավոր: