Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցում է 70 մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի լեռնադահուկասպորտի և սնոուբորդի մրցաշարերը կանցկացվեն «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրում:
Լեռնադահուկասպորտի մրցաշարին մասնակցում է 50 մարզիկ, իսկ սնոուբորդի մրցաշարին`20-ը: Մրցաշարերին մասնակցող մարզիկներ կան Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանի ու Հայաստանից:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։