G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի երկրները գործընկերների (G7) հետ համատեղ մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իտալիայի Կապրի կղզում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Միջազգային գործընկերների հետ մեկտեղ մենք մտադիր ենք շարունակել ռազմական, ֆինանսական, քաղաքական, հումանիտար, տնտեսական, ինչպես նաև զարգացման նպատակով օգնությունն Ուկրաինային և նրա ժողովրդին», - նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Բրիտանիայի կառավարության կայքում։

Հայտարարության մեջ նաև ասված է, որ G7-ի երկրները մտադիր են ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) և մեծացնել անվտանգության ոլորտում Կիևին ցույց տրվող օգնությունը։

Մեծ յոթնյակի մասնակից երկրները «ծրագրում են վերջնականորեն մշակել և իրականացնել Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում երկարաժամկետ պարտավորությունները և համաձայնությունները, որոնք արդեն ստորագրել են G7-ի որոշ երկրներ և այլ գործընկերներ», ասված է փաստաթղթում։

G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև «ողջունել են ԵՄ-ի կողմից օրենսդրական ակտերի ընդունումը, որոնք վերաբերում են Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներին՝ «նպատակ ունենալով Ուկրաինայի համար առավելագույնի հասցնել օգուտները, որոնք կարող են ստացվել այդ եկամուտներից»:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը