Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 33 970-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել է 76 770 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 71 մարդ, 106 մարդ վիրավորվել է։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել, որի հետևանքով զոհվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 5000 մարդ։ Եվս շուրջ 250 մարդ գերեվարվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը՝ խոստանալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։

Պաղեստինաիսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և բախումների է հանգեցնում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի վճռով՝ 1947 թվականին որոշվել է երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծումը, սակայն ստեղծվել է միայն իսրայելականը։

Հայերեն

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան