Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Ալբերտ Հարությունյանը: Հարությունյանի գլխավորությամբ «Հատիսը» դարձել է Հայաստանի կանանց առաջնության 2023/2024 մրցաշրջանի փոխչեմպիոն: Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2024 թվականի հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում:

Իսկ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտյոմ Թավակալյանը: Նրա գլխավորությամբ «Ֆոքսիսը» նվաճել է կանանց Հայաստանի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը։ Կանանց Մ18 տարեկանների հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Հայերեն

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը