Միջազգային

Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն այս պահին չի պլանավորում նոր ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը ձեռնարկել է բացառապես անհրաժեշտ պատժիչ միջոցներ՝ հարձակվելով Իսրայելի հետախուզական և ռազմական բազաների վրա և խուսափելով կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։

«Ներկայում Իրանը չի նախատեսում նոր ռազմական միջոցներ ձեռնարկել»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Իրանի IRIB պետական ​​հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը նպատակաուղղված է եղել ազգային շահերի պաշտպանությանը: Ընդգծվում է, որ Իսրայելը կոշտ պատասխան կստանա, եթե շարունակի գործել Իրանի դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում