Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թույլատրելի է համարում ՌԴ ռազմական օբյեկտներին ուկրաինացիների հարվածները

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թույլատրելի է համարում ՌԴ ռազմական օբյեկտներին ուկրաինացիների հարվածները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգն ապրիլի 10-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության մղումով իրավունք ունի գրոհել իր տարածքից դուրս գտնվող ռուսական ռազմական թիրախները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

«Երկրի սահմաններից դուրս գտնվող օրինական ռազմական թիրախներին հարվածելը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչներից է»,- նշել է Սթոլթենբերգը:

2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երբեք չեն խրախուսել ուկրաինացիների հարվածները իրենց երկրի սահմաններից դուրս։ Նա, սակայն, պարզաբանել էր, որ Ուկրաինան ինքնուրույն պետք է կայացնի նման որոշումները: Իսկ այս տարվա ապրիլին Բլինոենը նշել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը չի աջակցում Ռուսաստանի տարածքին ուկրաինացիների հարվածներին և չի նպաստում դրանց կազմակերպմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում