Միջազգային

Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Չինաստանը մտել են խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, ինչը կառուցողական դեր է խաղացել միջազգային արդարության ապահովման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը։

Զրույցի սկզբում Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի նախարարին խնդրել է «ողջույնի անկեղծ խոսք փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։

«Այս տարի Չինաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը: Այդ տարիների ընթացքում մեր երկրները մտել են երկու խոշոր հարևան տերությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության նոր ուղի, որը ոչ միայն շոշափելի օգուտներ է բերել երկու երկրներին և նրանց ժողովուրդներին, այլև խաղացել է կառուցողական դեր միջազգային արդարության ապահովման գործում», - Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է Լավրովի կատարած աշխատանքը ռուս-չինական հարաբերությունների խթանման ուղղությամբ»:

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում