Բռնցքամարտիկները վերջին հավաքն են անցկացնում ԵԱ-ից առաջ. հայտնի է թիմի կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը վերջին մարզումներն է անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց ընտրանու կազմը` 48 կգ Բարեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդիկ Գարբոյան, 54 կգ Դավիթ Եգորյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Սահակյան, 63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ Արարատ Հարությունյան, 71 կգ Գուրգեն Մադոյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 86 կգ Համլետ Հարությունյան, 92 կգ Նարեկ Մանասյան, գերծանր Դավիթ Չալոյան:

«Առաջին վարկանիշային մրցաշարից շատ քիչ ժամանակ է անցել, բացի այդ նաև շատ ժամանակ չի մնա երկրորդ մրցաշարին, երբ ավարտվի Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար ամենակարևորը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է: Եվրոպայի առաջնությունը կարևոր է մեզ համար, այն նաև նախապատրաստական փուլ է»,-ասաց Աղամալյանը:

Այս օրերին հավաքականի ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Հովհաննես Բաչկովը, ով դեռևս վերականգնողական փուլում է ձեռքերի վիրահատությունից հետո: Նրա մասնակցությունը երկրորդ վարկանիշային մրցաշարին դեռևս հարցականի տակ է:

«Հայաստանի հավաքականի կազմում բոլորն էլ լավ նախապատրաստական փուլ են անցել: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ կարող է մեդալ նվաճել Եվրոպայի այս առաջնությունում»,-առանձնացրեց Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության կմեկնի ապրիլի 15-ին:

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր