Ռուսաստան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համարում է Ուկրաինայի ոչ օրինական նախագահ, սակայն, չնայած դրան, պատրաստ է բանակցություններ վարել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, վկայում է, որ պարոն Զելենսկին դե յուրե ունի մեծ խնդիրներ իր օրինականության առումով, բայց  նույնիսկ չնայած դրան, ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ բանակցությունների Պուտինի մասնակցությամբ, եթե դա լինի «միակ կոնֆիգուրացիան»։ 

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուկրաինական կողմից բանակցություններ վարել կարող է ցանկացած ոք, բայց դրանց արդյունքների հիման վրա փաստաթղթերը պետք է ստորագրեն մարդիկ, որոնց օրինականությունը հաստատված է իրավաբանորեն:

Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի մարտի 31-ին, իսկ մայիսի 20-ին պետության նոր ղեկավարը պետք է երդվեր։ Սակայն Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում