Իրան

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Իրանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայում ներառական կառավարության ստեղծմամբ և չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ 

«Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես սիոնիստական ​​ռեժիմի արտաքսման օգտին: Մենք նաև շահագրգռված ենք, որ Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարություն ստեղծվի», - ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Թեհրանը Սիրիայի նոր իշխանությունների հետ անպայման հարաբերություններ կհաստատի, սակայն առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում