Մերձավոր Արևելք

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի հատվածի բնակիչների հարկադիր արտաքսմանը և հուսով է, որ պաղեստինյան հարցը քաղաքական կարգավորում կստանա երկու պետություններ ստեղծելու մասին որոշման հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չինաստանը հանդես է գալիս Գազայի հատվածի բնակիչների հարկադրական միգրացիայի դեմ և հուսով է, որ շահագրգիռ կողմերը հրադադարը և Գազայի հետպատերազմյան կառավարումը կընկալեն որպես հնարավորություն՝ վերադարձնելու պաղեստինյան հարցը քաղաքական կարգավորման ճիշտ ուղի՝ հիմնված երկու պետությունների մասին որոշման վրա», - պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու, վերակառուցելու և «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու հարցը։ Նա նաև նշել է, որ հնարավոր է համարում պաղեստինյան անկլավի բնակիչների վերաբնակեցումն արաբական այլ պետություններում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում