Իրան

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, կառավարության նիստի ընթացքում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումը, հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելը ձախողված փորձ է, և այն կրկին կիրառելը կհանգեցնի հերթական ձախողման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա դրան հնարավոր է հասնել», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։ 

Արաղչին նաև նշել է, որ Իրանի դիրքորոշումը` որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, հստակ է՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզը հստակեցված է Իսլամական հեղափոխության առաջնորդի հանձնարարականներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթով  նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու արշավ մեկնարկել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում