Ադրբեջանն Ուկրաինային 1 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանն Ուկրաինային 1 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/05/M7QzoFCy4smkZSHnny2IO1ggiD0lITGANBtsTe8V.webp)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով 1 մլն ԱՄՆ դոլարի մանաթին համարժեք միջոցներ են հատկացվել։